Մինչ օրս արդեն նորոգվել է ավելի քան 250 մուտք

Բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման ծրագիրը մեկնարկել է գարնանից: 2017թ. մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել բազմաբնակարան շենքերի 1618 մուտք, որն աննախադեպ է: Նշենք, որ ընթացիկ տարվա ծավալը շուրջ 2 անգամ գերազանցում է 2016թ. ցուցանիշը: Մինչ օրս արդեն նորոգվել է ավելի քան 250 մուտք:

Հիշեցնենք, որ, սկսած 2014 թվականից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նորոգվում են շենքերի ոչ միայն առաջին հարկերը կամ շքամուտքերը, այլև բոլոր հարկաբաժինները՝ ներառյալ հատակը, պատերն ու առաստաղը, աստիճանավանդակները: Տեղադրվում են նաև բազրիքներ, կաղապարապատվում են մալուխները, վերանորոգվում մուտքերի տանիքները: Ծրագրի իրականացմանն աջակցում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` կաղապարապատելով հարկաբաժիններում անկանոն կերպով անցկացված հաղորդալարերը:
Հարկ է նշել, որ մինչև 2019թ. ավարտը նախատեսվում է վերանորոգել մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր բնակելի շենքերի մուտքերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել