Խորհրդարանն ընտրեց 9 մշտական հանձնաժողովների նախագահներին

ՀՀ ԱԺ-ում ընտրեցին մշտական 9 հանձնաժողովի նախագահներին: Նրանցից  6-ը ՀՀԿ-ից էին, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից: 105  պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր:

Քվեարկության արդյունքները հայտնեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

1. Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցության առաջարկած Հակոբ Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել  80 պատգամավոր , դեմ` 13,  անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ:

2. Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրած Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 17 , անվավեր` 4:

3. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 36 , անվավեր` 2:

4. Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ի կողմից առաջադրած Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր , դեմ`11, անվավեր` 2 :

5. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում «Ծառուկյան» դաշինքն  առաջադրել է Վարդան Բոստանջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85 պատգամավոր , դեմ՝ 7 , անվավեր` 2:

6. Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում ՀՀԿ-ի կողմից առաջադրած Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ`16:

7. Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ ՀՀկ-ի կողմից առաջադրած Խոսրով Հարությունյանի թեկնածությանը կողմ 78 պատագամավոր է քվեարկել, դեմ` 15, անվավեր՝ 1:

8. Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել է Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը. կողմ է քվեարկել 87 պատգամավոր , դեմ`6, անվավեր 1:

9. Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀկ-ն առաջադրել էր Գագիկ Մինասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատգամավոր , դեմ 1` , անվավեր` 1:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել