Կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետին մնացել է երկու շաբաթ. ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում ասվում է.

«ԱՄՆ պետքարտուղարության Համֆրի կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետին մնացել է երկու շաբաթ: Այս ծրագրով բակալավրի կրթական աստիճան և մասնագիտական փորձ ունեցող ՀՀ քաղաքացիները, ովքեր վարժ տիրապետում են անգլերենին, կարող են 2018-19 ուս. տարում ԱՄՆ –ում ուսանելու հնարավորություն ստանալ: Հարցեր ունե՞ք ծրագրի կամ դիմելու կարգի մասին: Միացե՛ք մեր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմանը մայիսի 24-ին ժամը 18: 45, որտեղ ծրագրի շրջանավարտ Հարություն Գևորգյանը կներկայացնի իր փորձն ու կպաստասխանի ձեզ հետաքրքող հարցերին»: 

Фото U.S. Embassy Yerevan.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել