Հզոր ցիկլոն, կարկուտ և քամու ուժգնացում․ ԱԻՆ Հիդրոմետ

ԱԻՆ Հիդրոմետից հայտարարում են, որ մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ուժեղ կարտահայտվի` Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում: Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպն նշաված մարզերում` ինտենսիվ առանձին հատվածներում կտեղա կարկուտ ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ` տեղ-տեղ 25-30 մ/վ:

Հանրապետության տարածքում մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին, 25-ին` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ին, 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           32.20C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                  2.30C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           17.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել