Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները

2017 թ. փետրվարի 1-ից ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները հետևյալն են.

  1. 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝
    • ա. ցերեկային սակագին՝ 33.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    • բ. գիշերային սակագին՝ 29,48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  2. 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝
    • ա. ցերակային սակագին՝ 35,98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    • բ. գիշերային սակագին՝ 31,98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  3. 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝
    • ա. ցերեկային սակագին՝ 41,98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    • բ. գիշերային սակագին՝ 31,98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  4. 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար, բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված սպառողների՝
    • ա. ցերեկային սակագին՝ 44.98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    • բ. գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կվտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝
    • ա. ցերեկային սակագին՝ 40,0 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    • բ. գիշերային սակագին՝ 30,0 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլկետրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.

  1. Ժամը 22:00-ից մինչև ժամը 06:00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02:00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03:00-ն,
  2. Ժամը 23:00-ից մինչև 07:00-ն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03:00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02:00-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել