Նորություններ

ՄԻԵԴ-ը նոր որոշում է ընդունել՝ Հայաստանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր նոր որոշում է ընդունել Հայաստանի դեմ ՝ «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Գանգատաբեր Ռոբերտ Նիկողոսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին աշխատակից, որին հեռացրել են աշխատանքից: Ու թեև 2009 թվականին հայաստանյան դատարանը  բավարարել է նրա հայցը և  և աշխատանքից ազատման հրամանը անվավեր ճանաչել, վերականգնել նրան նախկին պաշտոնում, դատական ակտը չի կատարվել:

Փաստացի նա չի վերականգնվել իր պաշտոնում և հարկադիր պարապուրդի համար չի վճարվել դատարանի սահմանված գումարը:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել են Նիկողոսյանի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով արդար դատաքննության և Սեփական գույքից անարգել օգտվելու իրավունքին առնչվող 1-ին արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքը:

Եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Նիկողոսյանին որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել  3.600 եվրո:

 Իրավաբան.net     

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել