Նորություններ

Ովքե՞ր են պատգամավորի մանդատից հրաժարվածներն ու ի՞նչ դրամական միջոցներ ունեն նրանք

Ազգային ժողովի պատգամավորի մանդատներից հրաժարվել են երեք պատգամավորներ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը:

Բիզնեսմեն Խաչիկ Մանուկյանը «Մաքս գրուպ» կոնցեռնի խորհրդի նախագահն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նա փետրվարի 17-ին ներկայացրել էր իր հայտարարագիրն՝ նշելով, որ տնամերձ և բնակելի անշարժ գույքերի սեփականատեր է, ինչպես նաև ունի «BMW» մակնիշի 2003թ․ արտադրության ավտոմեքենա։

Նա 9 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ է ստացել անշարժ գույքի առուվաճարքից, իսկ դրամական միջոցները 2,5 մլն դրամ, բացի այդ ունի բաժնեմասեր՝ «Մաքս կոնցեռն», «Զեոքիմ», «Լուսակերտ» և «Արմար Քնսրաքշն» ՍՊԸ-ներում, «Գետամեջ» ՓԲԸ-ում և գույքի ներդրում «Մաքս գրուպ» բարեգործական ՀԿ-ում։

Հարություն Ղարագյոզյանը եղել է ԱԺ պատգամավոր, փետրվարի դրությամբ ունեցել է 32 մլն ՀՀ դրամ, եկամուտները կազմել են 5,8 մլն դրամ։

Մյուս պատագամավորը, ով հրաժարվեց մանդատից, Արտյոմ Ծառուկյանն է, ով մինչ այս եղել է ՀՀ վերահսկիչ պալատի առաջատար մասնագետը, նա պալատից ստացել է 1․8 մլն դրամ եկամուտ, դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ և 12 հազար ԱՄՆ դոլար։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել