Նորություններ

Դանակահարություն Հանրապետության փողոցում

Երեկ` մայիսի 18-ին, ժամը 21։15-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1979 թվականին ծնված Ա.Պ.-ն: Տեղեկությունը Իրավաբան.netի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից:

«Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է «Վերնիսաժ» տոնավաճառի մոտակայում՝ դանակահարվելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջինս վնասվածքը ստացել է Հանրապետության փողոցում, վիճաբանության ժամանակ: Ձեռնարկած միջոցառումներով պարզվել է կատարող անձնի ինքնությունը և այժմ տարվում են համապատասխան միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտեցին ոստիկանությունից:

Նշվեց նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել