Նորություններ

Նավալնին կոռուպցիոն սխեմա է հայտնաբերել նաև Հայաստանի ռուսական ավիաբազայում

Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ հիմնադիր և ղեկավար Ալեքսեյ Նավալնին կոռուպցիոն սխեմա է հայտնաբերել Հայաստանում, մասնավորապես «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի գնումների համակարգում։

Այսօր նա հետաքննական տեսանյութ է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերիմ կապի մեջ գտնվող բիզնեսմեն, «Պուտնի խոհարար» մականունով հայտնի Եվգենի Պրիգոժնի ստվերային բիզնեսի վերաբերյալ․ «Նա մեզ բոլորիս թալանել է՝ պաշտպանության բանակի գնումների միջոցով»,- դիմելով իր հայրենակիցներին՝ ասել  է Նավալնին։

Ըստ քաղաքական գործչի՝ «Պուտնի խոհարարը» ստեղծել է այսպես կոչված «կարտելներ», որոնց միջոցով հաղթել է պետական գնումների մրցույթներում։

Պարզաբանվում է, որ «կարտելների» միջոցով անօրինական կերպով պատրանք է ստեղծվում, թե շուկայում առկա է մրցակցություն և առաջարկվում է բարձր գին, ավելի պարզ ընկալելու համար օրինակ է բերվում, եթե «Apple» և «Samsung» ընկերությունները ոչ թե մրցակցեն իրար դեմ, այլ համաձայնության գան՝ բարձր գին սահմանելով հեռախոսների շուկայում։

Նավալնիի խոսքերով՝ նմանաբնույթ ընկերություններից մեկն էլ ֆիլիալ է հիմնել Երևանի Արշակունյաց պողոտայում գրանցված ռուսական զորամասում, խոսքը գնում է «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի մասին․ «Զարմանալի չէ, որ հետագայում նրանք այս տարածքում հաղթել են պայմանագրի ծառայությունների մատուցումների մրցույթներում»,- շեշտում է Ալեքսեյ Նավալնին՝ ընդգծելով, որ իրենք հայտնաբերել են Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր խարդախությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել