ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիշեցնում և զգուշացնում է իր բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիշեցնում է, որ մինչև 2016թ. դեկտեմբեր վավերականության ժամկետով լիցքավորման չօգտագործված քարտերը 2017թ. հունվարի 1-ից հանվել են շրջանառությունից և այլևս օգտագործման ենթակա չեն:

Միևնույն ժամանակ, ընկերությունը հորդորում է իր բաժանորդներին, մասնավոր վաճառակետերի կողմից վերոհիշյալ քարտերի գնման առաջարկ ստանալու դեպքում, զերծ մնալ դրանք ձեռք բերելուց:

Թեև վերոհիշյալ քարտերը 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանվել են ընկերության սպասարկման կենտրոնների և Հայաստանով մեկ տեղակայված ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերի միջոցով գործող դիլերական ցանցի շրջանառությունից, այնուամենայնիվ՝ ընկերությունը հարկ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել այդ մասին:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել