Նորություններ

ԱԺ-ում կլինենք, թե՝ ոչ, պատգամավոր կլինենք, թե՝ ոչ, մենք մարդու իրավունքների համար պայքարելու ենք. Արամ Սարգսյան

Իշխանության տեսակետը ներկայացնող զեկուցողի հետ համաձայն եմ միայն մի հարցում, որ անկախ նրանից, թե մենք այդ հանձնաժողովը կլինի, թե՝ ոչ, մենք ԱԺ-ում կլինենք, թե՝ ոչ, պատգամավոր կլինենք, թե՝ ոչ, մենք մարդու իրավունքների համար պայքարելու ենք, պայքարել ենք և շարունակելու ենք պայքարել: ԱԺ նիստի ընթացքում մշտական հանձնաժողովների կրճատման հացի շուրջ նման տեսակետ հայտնեց «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Ես ուզում եմ հասկանալ, նախագահը ձերն է, ԱԺ նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ինչն է խանգարում, ինչ է անելու «ԵԼՔ» դաշինքը, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի: Այդ ի՞նչ խնդիր է: Իմ կարծիքով բացարձակ որևէ խնդիր չկա, ու պետք չի այդ 6 ամիս հետո թողնելու, ասելու, որ հիմա արդեն որոշել ենք, այ 6 ամիս հետո կնայենք, տղեք, ձեզ լավ պահեք, 6 ամիս հետո ձեզ կտանք: Խնդիրը մեզ տալունը չի, խնդիրը մեր լինելունը չի, բայց չէ որ ասում ենք, սա նոր խորհրդարան է, որ այս նոր խորհրդարանում նոր հիմքեր ու տրադիցիաներ պետք է դնենք, որ «ախպոր» պես պետք է աշխատենք, այ հանրապետական ախպերներ ջան, ձեր նախագահն էլ էր դա ասում, որ միշտ չի որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության  կարծիքը լսել է պետք, դա էլ էր ասվում»,-ընգծեց Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ բոլորն էլ լավ են ճանաչում «ԵԼՔ» դաշինքի կազմում եղած իրավաբաններից թե՛ Արտակ Զեյնալյանին, թե՛ Էդմոն Մարուքյանին, որ տարեր շարունակ զբաղվել են այդ հարցերով, թե՛ Նիկոլ Փաշինյանի, որ անընդհատ պտտվում է բանտերով, և դա այն թեման է, որ ՀՀ-ն կշահի, միջազգային հանրության մեջ տեսակետ կփոխի:

ՀՀԿ կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը հայտնեց, թե սկզբում ցանկանում էր հանել իր ելույթը, սակայն լսելով Սարգսյանի ելույթը՝ մտափոխվեց:

«Հարցի քննարկման ժամանակ ակնհայտորեն խառնում են երեք հարթություն՝ բովանդակային, ինչպիսի ոլորտներ պետք է արժանանան առանձին հանձնաժողովներ ունենալու պատվին, քաղաքական, ինչպիսի մոտեցումներ ունեն քաղաքական ուժերն այս հարցին և հատկապես մեծամասնությունը, որը ֆիզիկական տեսակետից ունակ է անցկացնել ցանկացած որոշում, սակայն երբեք հարցը չի դնելու ֆիզիկական հարթության մեջ և խնդիրը մանրամասն քննարկման ենթակա է դարձնելու և երրորդ հարթությունը, որի մասին մեր գործընկերները խորշում են խոսել՝ դա անձնական հարթությունն է: Խնդրում եմ խոսքս չդիտարկել որպես պարսավանք կամ քննադատություն, ես շատ նորմալ եմ վերաբերում հատկապես կայացած և լուրջ մարդկանց ամբիցիաներին, որոնք պետք է բավարարվեն միանշանակ, եթե այդ մարդը կարող է և ի զօրու է անցնել այդ ճանապարհը, որը որ նախանշել է»-ելույթի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորը:

Աշոտյանը նշեց, որ քաղաքական տեսանկյունից կոռեկտ չէ, այն հարցադրումը, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պորտֆել տալուն, և ընդգծեց, որ «Ծառուկյան» խմբակցությունն ունենալով ըննդիմություն ունենալու է 3 հանձնաժողովների նախագահ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել