Զրկել փոքրաթիվ խմբակցությանը հանձնաժողովներում լիարժեք աշխատանքից, նույնն է՝ զրկել լիարժեք աշխատել ԱԺ-ում. Ռուստամյան

ԱԺ նիստում քննարկվում է մշտական հանձնաժողովենրի թիվը կրճատել՝ 12-ից դարձնելով 9-ը: ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտնում է, որ ՀՀԿ-ի ներկայացրած նախագծերից երկուսում էլ նրանց համահեղինակ չեն, և առհասարակ նրանք մեկ այլ, ըստ իրենց, ավելի լուրջ խնդիր են տեսնում.

«ԱԺ-ն ներկայցուցչական մարմին է, նոր խորհրդարանական համակարգում հանձնաժողովների դերն էապես մեծանալու է և զրկել փոքրաթիվ խմբակցությանը մասնակցել այդ մշտական հանձնաժողովների աշխատանքներին լիարժեք, նույնն է, որ զրկել լիարժեք մասնակցել ԱԺ աշխատանքներին ընդհանրապես, օգտվել բոլոր գործիքներից: Մենք 7 հոգանոց խմբակցություն ենք ԱԺ-ում և այստեղ լուծումը 2-ն է. կամ պետք է նվազեցնել թիվն ու համապատասխանեցնել նրա, որ մենք կարողանանք բոլոր տեղերում լինել: Քանի որ, ինչպես տեսանք այստեղ խոսվում է յուրաքանչյուր խմբակցությունն իր շահերից ելնելով, մենք էլ ասում ենք այդ թիվը կրճատեք, դարձրեք 7, որ մենք էլ լիարժեք մասնակցնենք,  ավելացնում եք՝ ավելի վատ, մենք ավելի շատ ենք զրկվում լիարժեք աշխատանքից: Դա միայն Դաշնակցության խնդիրը չի, պետք է այս հարցը լուծվի: Մյուս լուծումն ակն է, որը մենք ժամանկին արել ենք, երբ թիվը 12-ն էր: Հնարավորությություն տվեցինք պատգամավորներին մի քանի տեղ լինելու, դրանից իհարկե արտոնություն ստացան անկախ պատգամավորները»,-ասաց Ա.Ռուստամյանը:

Պատգամավորը հայտեց, որ եթե հանձնաժողովների թիվը շատ մնա, կամ առավել ևս ավելանա՝ նրանք ամենաառաջինն առաջարկելու են, որ կանոնակարգը փոխվի, քանի որ եթե համարվում է կուսակցությունը մարմին է համարվում, ապա պետք է հնարավորություն տալ այդ խմբակցության պակաս անդամների տեղը լրացնել սեփակն ռեսուրսների հաշվին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել