Նորություններ

Առաջարկվում է մշտական հանձնաժողովների թիվը դարձնել 9՝ փոխելով նաև նրանց անդամների թիվը

Խորհրդարանական նիստին ընթացքում քննարկվում է մշտական հանձնաժողովների կրճատման հարցը: Ներկայումս այն 12-ն է: Առաջարկվում է դրանց թիվը դարձնել 9-ը, որի կազմում կլինեն՝

Այս մասին ՀՀԿ կուսակցության նախագիծը ԱԺ ամբիոնից ներկայացրեց պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նա նշեց.

«1. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերին մշտական հանձնաժողովին վերապահված ոլորտը՝ հաշվի առնելով, որ այն մոտ է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի շրջանակին, առաջարկում ենք, որ այսուհետ սրանք միավորվեն և ՀՀ ԱԺ-ում գործի մեկ մշտական հանձնաժողով:

2. Առողջապահություն, մայրություն և մանկություն և սոցիալական հարցերի հանձնաժողովներն են, որ առաջարկում ենք մեկ հանձնաժողով դարձնել:

3. Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի և Տարածքային կառավարման և ինքնակառավարման հարցրեի մշտական հանձնաժողովները ևս մեկ հանձնաժողովում լինեն»,-հայտնեց Թովմասյանը:

Սահմանդրության փոփոխությունների համաձայն, բացառվում է որևէ պատգամավորի մեկից ավելի հանձնաճողովում ներգրավված լինել: Եվ հանձնաժողովի տեղերն ուղիղ 105-ն են:

«Նկատենք, որ ԱԺ նախագահներն ու փոխնախագահներն իրավունք ունեն որևէ հանձնաժողովում ընդգրկված չլինեն: Բայց մենք չենք կարող ավելի փոքր թվով սահմանենք, քանի որ սա իրավունք է և նրանք ցանկացած պահի կարող են իրականացնել այն և հանձնաժողովների տեղերը մնան թափուր»,-ընդգծեց Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով առաջարկվում է հանձնաժողովների անդամների թվում որոշակի անհամաչափություն մտցնել, որի համաձայն

  • Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերին մշտական հանձնաժողովն ու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ունենա 15 անդամ,
  • Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների կազմում՝ 11 անդամ,
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում՝ 10 անդամ,
  • Գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդության և սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովում՝ 11 անդամ,
  • Եվրոպական ինտեգրման հարցերի  մշտական հանձնաժողովում՝ 10 անդամ,
  • Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ 11 անդամ,
  • նշենք, որ այս հանձնաժողովոը նախկինում անվնավում էր Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով, ինչը նույնպես առաջարկվում է փոխել:
  • Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի  մշտական հանձնաժողով՝ 11 անդամ,
  • Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողով՝ 15 անդամ,
  • Ֆինանսավարկային և բուջետային հարցերի  մշտական հանձնաժողով՝ 11 անդամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել