Լույս է տեսելԱղվան Հովսեփյանի հեղինակած «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցումը» գիրքը

Լույս է տեսել իրավաբանական գիտությունների դոկտոր Աղվան Հովսեփյանի հեղինակած «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցումը»։

Ուսումնասիրությունը նվիրված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության իրավաբանական հատույթի ուսումնասիրությանը, որը բացառիկ երևույթ է և նոր խոսք ինչպես նարեկացիագիտության, այնպես էլ իրավագիտության մեջ:

Մինչև օրս Գրիգոր Նարեկացու Մատյանն ուսումնասիրել են բանասերները և լեզվաբանները, փիլիսոփաները և աստվածաբանները, սակայն որքան էլ զարմանալի է, իրավաբանները երբևէ չեն անդրադարձել այդ անզուգական կոթողին:
Կարծում ենք՝ այս ուսումնասիրությունը հաճելի անակնկալ է և՛ նարեկացիագետների, և՛ իրավագետների համար:
Աշխատությունը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել