Նորություններ

ԱԺ-ում չեն միայն «Ելք» խմբակցության պատգամավորները. պարզաբանում խմբակցությունից

ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին մասնակցում են Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ-ն, ինչպես նաև Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ ՀՀ կառավարությունը: Տարիքով ամենամեծ պատգամավոր Կնյազ Հասանովի ողջույնի խոսքից հետո, ով այսօր կվարի նիստը, հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Հարկ է նշել, որ ԱԺ-ում չեն միայն «Ելք» խմբակցության 9 պատգամավորները: Իրավաբան.net-ի հետ զրույցում խմբակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նշեց, որ իրենց 9 պատգամավորները ԱԺ նիստին կմասնակցեն: «Մեր պատգամավորներն այսօր կմասնակցեն ԱԺ նիստին՝ միայն Սերժ Սարգսյանի ելույթից հետո»,-նշեց նա:

Քրդական համայնքի առաջնորդ Կնյազ Հասանովն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց իշխանություններին ԱԺ-ում ազգային փոքրամասնություններին տեղ հատկացնելու համար, որից հետո ելույթ ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրա ելույթից հետո Ազգային Ժողովի պատգամավորներին ողջույնի խոսք է ուղղել Սերժ Սարգսյանը:

Նիստին ուղիղ եթերով հետևելու համար անցեք՝ այստեղ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել