Ի՞նչ իրավունքներ են ունենալու նորընտիր պատգամավորները

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն ՝ պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով`

1) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել օրենքի, Ազգային ժողովի որոշման, ուղերձի, հայտարարության նախագծեր.

2) ունենալ ելույթներ, տալ հարցեր և անել առաջարկություններ Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների (ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի) նիստերում.

3) մասնակցել, տալ հարցեր և ելույթ ունենալ խորհրդարանական լսումներում.

4) առաջադրվել և ընտրվել Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոններում.

5) ընդգրկվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների, ինչպես նաև ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում.

6) ընդգրկվել խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում.

6.1) ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների, ինչպես նաև այլ պաշտոնական պատվիրակությունների կազմում.

6.2) իր դիմումի համաձայն` ընդգրկվել Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.

7) ծանոթանալ Ազգային ժողովին և (կամ) հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել.

8) հարցումներով և առաջարկություններով դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին և կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը.

9) ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն) դռնբաց նիստերին.

10) մասնակցել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի (այսուհետ` Վերահսկիչ պալատ) խորհրդի նիստերին.

11) հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, կազմակերպել ընդունելություններ.

12) հանրապետության տարածքում կապ հաստատելու համար, հատուցելի հիմունքներով, օգտվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հեռախոսային և էլեկտրոնային կապի միջոցներից:

Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ իրավունքներ ևս։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել