Ֆինանասաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կենսագրությունը

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի արդյունքներով խմբակցությունն առաջարկելու է այժմ գործող 12 մշտական հանձնաժողովները կրճատել և դարձնել 9-ը։ ՀՀԿ-ն կունենա վեց հանձնաժողով։ Ֆինանասաբյուջետային հանձնաժողովը գլխավորելու համար առաջադրվել է Գագիկ Մինասյանի թեկնածությունը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը. նա ծնվել է 1950 թ.-ի ապրիլի 4-ին Երևանում:

1972թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: ԷՀՄ ճարտարագետ:

1972-1997թթ. ԵրՄՄԳՀԻ-ում աշխատել է ճարտարագետ, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի պետ, տվյալների պատրաստման կայանի պետ:

1998-1999թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:

1997-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Հանրապետություն» միավորում): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա նախագահ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 07.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2016թ. դեկտեմբերի 28-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net  

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել