Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը՝ փոխնախագահներ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը առաջադրել է ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն այն միաձայն է ընդունել։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Է. Շարմազանովի խոսքով ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրելու են արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և հենց իր թեկնածությունները։

ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղարի պաշտոնում կլինի Գագիկ Մելիքյանը։

ՀՀԿ-ն նաև առաջարկելու է այժմ գործող 12 մշտական հանձնաժողովները կրճատել և դարձնել 9-ը։ ՀՀԿ-ն կունենա վեց հանձնաժողով։ Ֆինանասաբյուջետային հանձնաժողովը գլխավորելու համար առաջադրվել է Գագիկ Մինասյանի թեկնածությունը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ Արմեն Աշոտյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ Հրայր Թովմասյանը, Ներքին գործերի և պաշտպանության հանձնաժողով՝ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հակոբ Հակոբյանի թեկնածությունները:

«Արա Բաբլոյանն ունի շատ երկարամյա փորձ և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում աշխատելու: Ունի շատ իմաստուն անցյալ, և հուսով ենք, որ պարոն Բաբլոյանի գլխավորությամբ մենք կարող ենք ավելի արդյունավետ աշխատել: Ես  նաև շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ նման փորձառու անձնավորության հետ»,-ընդգծեց Շարմազանովը:

Նա նաև նշեց, որ բոլոր 105 պատգամավորների հե պատկերացնում է իր աշխատանքը՝ հանուն գերակա շահի՝ ՀՀ-ի:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել