Նոր տեսախցիկ Երևանի քաղաքապետարանի դիմաց․ արդյոք այն խախտումնե՞րն է արձանագրում

Երևանի Արգիշտի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում՝ Գլաձոր համալսարանի դիմաց ճանապարհային երթևեկության տեսախցիկ է առկա։

Մի քանի վարորդներ ահազանգել են Իրավաբան.net մտահոգություն հայտնելով, որ այն վերահսկում է երթևեկությունը, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չկա։

ՀՀ ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ տեսախցիկը ՃՈ-ին է պատկանում, եթե այդ մասին նշված է համապատասխան ցանկում․«Մեզ մոտ ներկայացված է տեսախցիկների և արագաչափերի ցանկը, որոնցով որ հսկվում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը, եթե նշյալ տեսախցիկի մասին մեր ցանկում որևէ տեղեկություն չկա, ապա այն ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապ չունի»։

Տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների վերջին՝ ապրիլի 11-ի ցանկի համաձայն՝ ՃՈ-ն տեսախցիկներ ունի տեղադրած Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ և Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկներում, սակայն ոչ մի նշում չկա՝ Գրիգոր Լուսավորչ-Արգիշտի փողոցների խաչմերուկի մասին, ստացվում է, որ նշյալ տեսախցիկը երթևեկության վերահսկման նպատակով չի տեղադրված քաղաքապետարանի մոտ։

Վարորդներին առաջարկում ենք վերոնշյալ հատվածում տուգանքի մասին տեսագրություններ ստանալիս դրանք բողոքարկել, ինչպես նաև տեղյակ պահել մեր խմբագրությանը։

Նշենք, որ հրապարակումից հետո մեզ ոստիկանությունից տեղեկացրին, որ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկը նույն փողոցային հանգույցն է, այսինքն՝ Արգիշտի փողոցում տեղադրած տեսախցիկը նույնպես ճանապարհային երթևեկությունն է վերահսկում, սակայն ոստիկանությունն այդ մասին պաշտոնական հայտարարություն չի արել։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել