Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 հոգի. ընտրողների 40,99%-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից հրապարակված նախնական տեղեկություններով Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 842 147 հոգուց քվեարկությանը մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է ընդհանուր թվի 40,99 տոկոսը:

Վերջինս նաև ներկայացրեց ընտրությանը մասնակցողների թիվը՝ ըստ վարչական շրջանների բաշխվածության։

Աջափնյակ վարչական շրջանում 84.522 ընտրության իրավունք ունեցող քաղաքացուց ընտրության են գնացել 38279–ը կամ ընտրողների 45,29 տոկոսը։

Ավան վարչական շրջանում՝ 39.848 ընտրողից մասնակցել է 21 021 ընտրող կամ տոկոսը 52,75 տոկոսը։

Արաբկիրում 95.573 ընտրողից մասնակցել է 37105 ընտրող կամ 38,82 տոկոսը։

Դավթաշենում 32.356 ընտրողից մասնակցել է 14 131 ընտրող կամ 43,67 տոկոսը։

Էրեբունի վարչական շրջանում՝ 93.154 ընտրողից մասնակցել է 37.916 ընտրող կամ 40,70 տոկոսը։

Կենտրոնում 95.855 ընտրողից մասնակցել է 36.925 ընտրող կամ 38,52 տոկոսը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 107.779 ընտրողից ընտրության գնացել է 35.874 ընտրող կամ 33, 28 տոկոսը։

Նոր-Նորք վարչական շրջանում՝ 100.481 ընտրողից մասնակցել է 41.236 կամ 41,04 տոկոսը։

Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10.700-ից քվեարկությանը մասնակցել է 5422 ընտրող, կամ 50,67 տոկոսը։

Նուբարաշենում 8133 ընտրողից մասնակցել է 4283 ընտրող կամ 52,66 տոկոսը։

Շենգավիթ վարչական շրջանում 114.935 ընտրողից մասնակցել է 53.493 կամ 46,54 տոկոսը։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 58.811 ընտրողից ընտրության է գնացել 19.541 քաղաքացի կամ 33,23 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել