Երևանի ավագանու ընտրություններում ո՞ր թեկնածուն ինչքա՞ն գումար է ծախսել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ԿԸՀ-ում ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի քարոզչության ֆինանսավորման նախընտրական հիմնադրամների վերաբերյալ տեղեկություններ:

«Հանրապետական» կուսակցությունը մուծել է 106 102 710 դրամ, ծախսերի ընդհանուր չափն է եղել՝ 103 287 894 դրամ, «Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամի մուծումները կազմել են 7 279 000 դրամ, որից ծախսվել են 7 064 839 դրամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական հիմնադրամի մուծումները եղել են 2 634 200 դրամ, ծախսվել ՝ 1 734 135 դրամ:

Տիգրան Բաբիկյանը հայտնեց նաև Հիմնադրամում մնացած ֆինանսների մասին տեղեկություններ, ըստ որի «Հանրապետական» կուսակցության միջոցները կազմել են 2 814 816 դրամ, «Ելք» դաշինքի միջոցները՝ 214 161 դրամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադրամում՝ 900 065 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել