Հնգյակից տղան մահացել է այսօր

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից տղան այսօր մահացել է. այս մասին  Իրավաբան.netին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Երեխան եղել է խորը անհաս վիճակում, ներարգանդային կյանքի ընթացքում երեխայի ներքին օրգանները բավարար կերպով չեն զարգացել: Գլխավոր ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանն ու մյուսները ամեն ինչ անում էին երեխայի կյանքը փրկելու համար, պարբերաբար խորհրդակցում էին ամերիկացի գործընկերների հետ», -ասաց Ա. Հայթայանը:

Նշենք, որ փոքրիկը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում:

Նշենք, որ մայիսի 3-ին ծնվել էին չորս աղջիկ և մեկ տղա:  }Ծնունդից հետո մահացել էին երկու աղջիկ երեխաները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել