ՀՀԿ վստահված անձն ուղղորդել է ընտրողին. «Քաղաքացի դիտորդ»

5/1 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ ժամը 11:10-ի սահմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձը ընտրողին քվեարկության կարգը բացատրելու պատրվակով, մինչ քվեարկության խցիկ մտնելը ուղղորդել է ընտրողին:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, հանձնաժողովի նախագահը նկատողություն է արել ՀՀԿ վստահվաված անձին։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը պատճառաբաելով, որ դա ուղղորդում չէ:

Այս մասին հայտնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել