«էս Չակուռն ով ա, էսիմ որ գեղից եկել ա». վիրավորանքներ ընտրատեղամասում. «Քաղաքացի դիտորդ»

Թիվ 6/3 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդի նկատմամբ հանձնաժողովի անդամները գործադրել են հոգեբանական ճնշումներ և հնչեցրել վիրավորական արտահայտություններ («էս Չակուռն ով ա, էսիմ որ գեղից եկել ա, ինչ ա հասկանում»): Հնչեցված վիրավորանքների վերաբերյալ առկա է ձայնագրություն:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում (խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի):
Արդյունքում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դիտորդի իրավունքները։

Այս մասին հայտնում են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել