Ուղղորդել է ընտել Ելքի օգտին. «Քաղաքացի դիտորդ»

Թիվ 6/3 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանն առավոտյան ժամը 8:00-ից սկսած (մինչև 11:30 դրությամբ) ուղղորդում է ընտրողներին` «Ելք» դաշինքի օգտին քվեարկելու նպատակով:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գրանցամատյանում չգրանցելու փաստի վերաբերյալ առկա է ձայնագրություն): Այս մասին հայտնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել