Գյուրզա տեսակի օձ՝ բնակելի տարածքում

Մայիսի 14-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 2/2 տան մոտակայքում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել