Ընտրատեղամասերի հեռարձակումն արդեն շուրջ 30 րոպե չի գործում

Այսօր` 14.05.2017թ. առավոտյան ժամը 9:35-ի դրությամբ   3/25, 8/51 և 4/53 ընտրատեղամասերի հեռարձակումն արդեն շուրջ 30 րոպե չի գործում: Հայնտում են «Երկիր ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից:

Թիվ 4/32 ընտրատեղամասում Ավագանու թեկնածու Արտակ Մելիքյանն այդ պահին քվեարկում էր, նկատում է, որ քվեախցիկում երկու հոգի են, մոտենում և տեսնում է, որ հանձնաժողովի նախագահն է քաղաքացուն ուղղորդում:

Այս պահին` 10:35-ի դրությամբ ահազանգ ունենք 8/53 ընտրատեղամասից,  որ հանրապետական ավագանու թեկնածուն նստած է հանձնաժողովի անդամների մոտ և ուղղորդում է ընտրողներին:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել