Ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան. ոստիկանություն

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարություն է տարածել, թե 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:

Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: Այս իրողությունը հաստատել է նաև ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուցիչը:

Երևանի ավագանու ընտրություններում ներգրավված բոլոր քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական կազմակրպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անստույգ, առավել ևս շինծու տեղեկություններով հանրությանը
թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել