Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

ԱԻՆ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում Մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 15-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում Մայիսի 14-ին երեկոյան ժամերին, 15-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ: Մայիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել