Ավտոմեքենա է այրվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին, ժամը 10:48-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի մոտ այրվում է Opel մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:01-ին:

Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Գետափ-Սպանդարյան հատվածի 1-ին կմ-ին այրվել են Opel Omega մակնիշի 20 FL 304 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածի էլ. լարերը և ռետինե խողովակները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ներկայացնում ենք նաև «Ցայգ» հեռուստաընկերության տեսանյութը։

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել