ԱԻՆ-ից 150 աշխատակիցներ կաշխատեն ընտրատեղամասերում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ձևավորել է ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր, որոնք ուսուցանվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և ստացել համապատասխան որակավորում: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ԱԻՆ տեխնիկական մասնագետները արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքերի անխափան աշխատանքը` որևէ ընտրատեղամասում ներգրավման անհրաժեշտության դեպքում:

150 աշխատակցից կազմված տեխնիկական մասնագետների ռեզերվային խմբերը բաշխված են Երևանի բոլոր վարչական շրջաններում, քաղաքացիներին կմատուցեն բարձրակարգ ծառայություն` նպաստելով նրանց ընտրական իրավունքի իրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել