Վթարի հետևանքով երեք հոգի է զոհվել

Մայիսի 11-ին, ժամը 18:30-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի տարածաշրջանի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 55-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի 75 PZ 005, «ՎԱԶ 2107» մակնիշի 19 SO 675 և «ԶԻԼ 130» մակնիշի 35 VO 413 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը՝ 1961 թ. ծնված Ա. Ջ.-ը տեղում մահացել է, իսկ մյուս երկուսը՝ 1932 թ. ծնված Է. Դ.-ը և 1993 թ. ծնված Ս. Բ-ը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ և մահացել են:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել