Երևանի ջրանցքներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Մայիսի 10-ին, ժամը 17:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թեյշենբաինի փողոցի թիվ 6 տան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին (ինքնությունը չի հաջողվել պարզել):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել