Ճանապարհ չզիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 37-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ, ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2017 թվականի մայիսի 8-ին` ժամը 00.10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերք, աջ բազկի վերին երրորդականի ծակած-կտրած արյունահոսող վերք, աջ սրունքի միջին երրորդականի կտրած արյունահոսող վերք ախտորոշմամբ բժշկական օգնության է տեղափոխվել 1980 թվականին ծնված, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հերոյանը:

Նույն օրն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա.Հերոյանը նշված մարմնական վնասվածքներն  ստացել է «Կայզեր» խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախնական տվյալների համաձայն` վիճաբանությունն առաջացել է տուժողին ավտոմեքենայի ճանապարհ չզիջելու հարցի շուրջ, որի ժամանակ էլ դանակի գործադրմամբ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ:  Փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առևերույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով 1959թ. ծնված տղամարդ է: Վերջինս հայտնաբերվել է և ձերբակալվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել