Հերթական քաղաքացիական հայցն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունների

Շոտլանդական Վիսկի Ասոցիացիան քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Ա և Գ» և «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ների։

Ասոցիացիան պահանջում է արգելել ընկերությունների ապօրինի գործունեությունը, կեղծ արտադրանքը շրջանառությունից հանել ու ոչնչացնել, իրավախախտումները կանխելու վնասները հատուցել։

Գործի դատաքննությունը դեռ ընթանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ օտարերկրյա ընկերությունը հայց է ներկայացնում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ա և Գ», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ների դեմ։

Վերջերս՝ մարտի 3-ին, հանգուցալուծվեց «Պառլամենտ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի կողմից այս երկու կազմակերպությունների դեմ ներկայացրած հայցը։ «Պառլամենտ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն պահանջում էր արգելել օգտագործել «ПАРЛАМЕНТ» ապրանքային նշանը։ Դատարանը բավարարեց հայցը։ Պատասխանող կողմը բողոքարկեց վճիռը, սակայն մարտի 3-ին Վճռաբեկ դատարանը առաջին այն թողեց անփոփոխ։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել