Պատգամավորի 12 թեկնածուներ խնդրում են չեղյալ համարել մանդատից հրաժարվելու դիմումները

Երեկ՝ ապրիլի 2-ին ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) դիմումներ ներկայացրած թեկնածուներից 12-ը այսօր հակառակը փաստող խնդրանքներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նրանք խնդրում են իրենց կողմից մինչ այս ներկայացրած՝ մանդատից հրաժարվելու դիմումները չեղյալ համարել։ Ի դեպ, նրանք կասկածի տակ են դնում մանդատից հրաժարվելու դիմումների իսկությունը՝ օգտագործելով «իբրև իմ անունից գրված», «եթե այն իրականության մեջ գոյություն ունի» արտահայտությունները։

Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Այս պահին ԿԸՀ-ն մեկ առ մեկ քննարկում է թեկնածուների դիմումները։

Այդ թեկնածուներն են՝

Կարապետյան Վահան

Մանուկյան Խաչիկ

Ազիզյան Նապոլեիոն

Եղիկյան Ալիկ

Բագրատյան Սերգեյ

Զուհրաբյան Արարատ

Ծառուկյան Արտյոմ

Մանուկյան Արթուր

Սաղաթելյան Մուշեղ

Սուքիասյան Մանուկ

Դավթյան Հրանտ

ԿԸՀ նախագահը մինչ այս հայտնել էր, որ երեկ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել 9 թեկնածուներ՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից և 23-ը «Ծառուկյան» դաշինքից։

Լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքից Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ մինչև ընտրություններին մասնակցելը նրանց նաև ներկայացրել են որևէ թուղթ՝ առանց հստակ գրությամբ, ինչը ստորագրել են՝ չգիտակցելով, թե ինչ են ստորագրում։

Երեկվա դրությամբ դիմում ներկայացրած թեկնածուներն են՝

ՀՀԿ՝ 

Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի
Մարգարյան Տարոն Անդրանիկի
Ամիրյան Արմեն Արտավազդի
Զաքարյան Արտակ Բորիսի
Սահակյան Արման Գալուստի
Բոթոյան Կարեն Հովսեփի
Սանամյան Սամվել Կարոյի
Առուշանյան Առուշ Գագիկի
Հակոբյան Վահե Ալբերտի

«Ծառուկյան» դաշինք

Զուրաբյան Արարատ Անուշավանի
Մանուկյան Արթուր Աբրահամի
Ադամյան Սամվել Ֆրունզի
Բագրատյան Սերգեյ Պապաշի
Պողոսյան Վազգեն Վոլոդյայի
Ազիզյան Նապոլեոն Սուրենի
Դավթյան Հրանտ Դավթի
Կարապետյան Վահան Գուրգենի
Ղարագյոզյան Հարություն Արփիարի
Սուքիասյան Մանուկ Հենրիկի
Խաչատրյան Լյովա Յուզիկի
Մանուկյան Խաչիկ Վաղինակի
Ավետիսյան Արմեն Նիկոլայի
Սաղաթելյան Մուշեղ Ագունի
Մամոյան Արթուր Շամիրի
Եղիկյան Ալիկ Պետրոսի
Աբովյան Արման Վլադիմիրի
Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի
Հովսեփյան Մարգարիտա Էդիկի
Առաքելյան Նարինե Վալոդյայի
Կեսոյան Արայիկ Ռազմիկի
Առաքելյան Կարեն Մնացականի
Ալեքսանյան Սամվել Ժորայի

ՀՅԴ

Լոքյան Դավիթ Արսենի
Մկրտչյան Լևոն Հովհաննեսի
Մինասյան Արծվիկ Գարեգինի

Դիտեք նաև ԿԸՀ-ից հեռարձակվող ուղիղ եթերը՝ այստեղ։

Իրավաբան.net 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել