ՀՀԿ-ի կողմից ավագանու թեկնածու Արա Սադոյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուների՝ պատահականության սկզբունքով: Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ-ի կողմից ավագանու թեկնածու Արա Սադոյանի կենսագրությունը.

Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 17-ին Երևանում:
1984-1994թթ. սովորել է Ս. Սահակյանի անվան թիվ 73 միջնակարգ դպրոցում:
1994-1999թթ. սովորել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի` «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետում (այնուհետև նույն ֆակուլտետր մագիստրատուրայում):
2006-2009թթ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում և հանրային ֆինանսների կառավարում» ֆակուլտետը` հանրային կառավարում մասնագիտությամբ, ստացել է հանրային կառավարման մագիստրոսի աստիճան:
2016թ. Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի և ԲՈՀ-ի Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2006-2008թթ. աշխատել է «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ում`որպես գործակալության պետի օգնական:
2008-2010թթ. աշխատել է Պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի բաժնում՝ որպես մաքսային տեսուչ:
2011թ. նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
Երկրապահ կամավորականների միության կողմից` «ԵԿՄ 20» (2014թ.) մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Անդրանիկ Օզանյան» (2015թ.) մեդալով:
ՀՀ ոստիկանության պետի կողմից` «Համագործակցության համար» (2016թ.) մեդալով:
ԼՂՀ Նախագահի կողմից պետական պարգևով՝ «Երախտագիտություն» մեդալով (2017թ.):
ՀՀ նախագահի և Երևանի քաղաքապետի կողմից` պատվոգրերով:
ՀՀԿ խորհրդի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել