Ի՞նչ կենսագրություն ունի Ելք դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուների՝ պատահականության սկզբունքով: Ստորև ներկայացնում ենք Ելք դաշինքի կողմից ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանի կենսագրությունը.

Ծնվել է 1994թ. Ապրիլի 9-ին Երևանում:

Կրթություն

2010թ. ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) հենակետային վարժարանը:

2010թ.-2012թ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի «Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի» ֆակուլտետում:

2012թ.-2014թ. եղել է նույն համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆա­կուլտետային ամբիոնի ուսանող:

2012թ.-2013թ. մասնակցել է ՋՀՀ-ի կողմից կազմակերպված «Ուսանողների քաղաքացիական ներգրավվածություն-ուսանողական բանավեճի ակումբներ» ծրագրում և բանավեճի հանրապետական մրցաշարում Երևանի հավաքական թիմով զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Աշխատանքային փորձ

2013թ.-ից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես որակի ապահովման մասնագետ:

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել