Ապօրինի հարստացման քրեականացումը լրացուցիչ գործիք է իրավապահ մարմինների ձեռքում. Սուրեն Քրմոյան

Ապօրինի հարստացման քրեականացումը նոր հնարավորություն է իրավապահ մարմինների համար՝ բացահայտելու ու քրեական գործեր հարուցելու համար: Այս թեմային լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԱՆ տեղական Սուրեն Քրմոյանը:

«Այս գործիքը լրացուցիչ գործիք է իրավապահ մարմինների ձեռքում կոռուպցիայի դեմ պայքարում, մասնավորապես խոսքը վերաբերում է հայտարարագիր ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Ի՞նչ է սա նշանակում: Եթե անձի ձեռք բերված գույքը չհամապատասխանեն իր կողմից ներկայացրած օրինական եկամուտներին և դրա չափը նշանակալի կլինի, համապատասխան իրավապահ մարմինները կարող են հարուցելլ քրեական գ ործ՝ որպես ապօրինի հարստացում»,-նշեց փոխնախարարը:

Սուրեն Քրմոյանն ընդգծում է, որ սա միակ գործիքն է, սակայն սա լրացուցիչ գործիք է, երբ իրավապահ մարմինները չկարողանան բացահայտել խնդիրը, գույքի միջոցով հնարավոր կլինի արձանագրել ապօրինի հարստացումը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել