Սպանություն ու մարմնական ծանր վիրավորում՝ ամուսինների կյանքին խառնվելու արդյունքում

Ամուսինների միջև վիճաբանության առաջացնելը Ռոբերտ Սահակյանի համար ավարտվեց սպանությամբ ու մեղադրյալի կարգավիճակում հայտնվելով:

Մեղադրական եզրակացության համաձայն Սահակյանը փոձել է միջամտել ու խաթարել ամուսինների նորմալ հարաբերությունները, վեճ հրահրել ամուսնու հետ: Նա տղամարդուն հրավիրել է առանձնազրույցի հետաքրքրվելով թե ինչու չի պատժում կնոջը իր հետ տարիներ առաջ ինտիմ հարաբերություններ ունենալու համար:

Շարունակելով հանցավոր վարքագիծը, Ռոբերտ Սահակյանը իր մոտ եղած զինվորական սվին-դանակով հարվածել է տղամարդուն օգնության հասած Հ.Ս,-ի սրտին: Տղամարդը մահացել է: Նրան պաշտպանելու նպատակով մոտեցած եղբորը նույնպես դանակահարել է նույն դանակաով: Ա.Ս.-ն մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել:

Գործը քննվում է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավարությունը նախագահում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

Նշենք նաև, որ որպես իրեղեն ապացույց առգարվվել են սվիվ-դանակը, Հ. Ասիրյանի հագուստները, մարլյայե խծուծները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել