Գործու՞մ է արդյոք վարչական պատասխանատվություն՝ ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացություն ընդունելու դեպքում չտեղեկացնելու համար

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրեքով նախատեսված էր այդ մասին գրավոր տեղեկացնելու պարտականություն:
Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2-րդ հոդվածի համաձայն վերը նշված պարտականությունը չկատարելը առաջացնում էր տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ):
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում գրավոր տեղեկացնելու վերաբերյալ պարտականություն նախատեսող և պարտականությունը չկատարելու վերաբերյալ վարչական պատասխանատվություն նախատեսող նորմերն ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 08.02.2017թ. ընդունված օրենքներով:
__________________________________________________
ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում գրավոր տեղեկացնելը անձի իրավունքն է, այլ ոչ պարտականությունը»:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել