Փրկարարները ջրանցքից դի են դուրս բերել

Ապրիլի 28-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը դին ջրից դուրս է բերվել տեղի ուժերով:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել