Երկու խոշոր կազմակերպություններ կհամագործակցեն բիզնեսի իրավունքները պաշտպանելու նպատակով

Իրավաբանների հայկական ասոցիացիան և Եվրոպական բիզնես ասոցիացիան այսօր համատեղ համագործակցության հուշագի կնքեցին։

«Մեր կարևորագույն խնդիրն է դառնում հետևողական կերպով պաշտպանել բիզնեսի իրավունքները, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի իրավունքների, շահերի պաշտպանության առումով, ինչպես նաև ստեղծենք գործուն մեխանիզմներ, արդիական և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, որպեսզի առավել արդյունավետ իրականացնենք բիզնեսի խախտված իրավունքների պաշտպանությունը»,- համաձայնագիրը ստորագրելուց առաջ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ հուշագրով երկու կազմակերպությունները նպատակ են հետապնդում բարձրացնել գործարարների իրազեկվածության և հակակոռուպցիոն ընկալման մակարդակը։

«Մենք Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ ունենք ակտիվ համագործակցություն և այսօր այն թղթի վրա ենք ամրագրում, հույսեր ենք կապում, որ հետագայում բիզնես մթնոլորտն էլ ավելի կզարգանա ու իրավական դաշտը կկարողանանք միասին բարեփոխել, ինչը բավականին կարևոր է մեր կազմակերպությունների համար»,- շեշտեց Եվրոպական բիզնես ասոցիացիայի ղեկավար Դիանա Սարումովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել