Սիմոն Բաբայան. ֆեյսբուքյան գրառման հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել

Այսօր ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի փոխանցմամբ՝ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը և ևս մեկ անձ հարձակվել էին իր ու փաստաբան Արմեն Սողոմոնյանի վրա:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Սիմոն Բաբայանը հայտնեց, որ միջադեպի պատճառը եղել է ֆեյսբուքյան գրառումը.  «Խնդիրը հետևյալն է եղել՝ ֆեյսբուքյան գրառման հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում գրանցվել է քաշքշուկ, գրառումը կատարվել է Տիգրան Աթանեսյանի կողմից, իմ անձի, իմ հասցեին ուղղված վիրավորական արտահայտություններ են եղել»,- ասաց նա:

Սիմոն Բաբայանը դեպքի մասին այլ մանրամասներ չներկայացրեց՝ հայտնելով, որ ամենին կանդրադառնա վաղը տեղի ունենալիք ասուլիսի ժամանակ:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել