Փաստաբանների պալատը դատապարտում է բռնությունը

ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է բռնությունը։ Իրավաբան.net կայքի հետ զրույցում պալատի մամուլի խոսնակ Ծովինար Կարապետյանն անդրադառնալով այսօր փաստաբ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի կողմից տարածված այն հայտարարությունն, որ իրենց ծեծել են, այսքանն ասաց՝ հավելելով, որ շուտով պալատը հայտարարությամբ հանդես կգա։

Հիշեցնենք՝ այսօր Տիգրան Աթանեսյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հարձակման է ենթարկվել իր գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին, հարձակվողներն ըստ փաստաբանի ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն է, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբորությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը և ևս մեկ անձ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել