Կարեն Կարապետյանը հորդորեց կառավարության ծրագիրը ներկայացնելիս ուշադրություն դարձնել «շքեղ դրսևորումներին»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 27-ին, նախարարներին կոչ արեց կառավարության ծրագիրը մինչև գործադիրի աշխատակազմ ներկայացնելը հատուկ ուշադրություն դարձնել կառավարման կառույցներին և ծախսերին․ «Մենք բազմաթիվ տեղ ունենք «դուբլյաժ անող» կառույցներ, այդ ամեն ինչը պետք է վերացնել»,- նշեց պարոն Կարապետյանը, իսկ ծախսերի վերաբերյալ ասաց․ «Ուշադրություն դարձրեք ծախսերին՝ ավտոմեքենաների քանակը, շքեղ դրսևորումներ, «շքեղ» բառը կարող է ճիշտ չեմ օգտագործում, բայց կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ իջնում ենք նաև այդ մակարդակն էլ՝ ի՞նչ կառավարման համակարգ ենք անում, ի՞նչ ծախսերով և այլն»,- ընդգծեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել