Ավտոմեքենա է այրվում

ԱԻՆ-ից հայտնում են, որ ապրիլի 27-ին, ժամը 01:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:21-ին, մարվել՝ 01:28-ին:

Ամբողջությամբ այրվել է «Volkswagen Jetta» մակնիշի 35 DT 243 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել