Ի՞նչ է ճանապարհային վճարը և որքա՞ն է այն կազմում

Ճանապարհային վճարի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ` ավտոմոբիլային ճանապարհներ) շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

Ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

Ճանապարհային վճարի տեսակներն են`
ա) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը.
բ) այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.
գ) մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը.
դ) ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը.
ե) Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճար:

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետևյալ տասնհինգօրյա դրույքաչափերով.

1. Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ

 Ավտոբուսների համար`

ա) մինչև 13 նստատեղով 20000 դրամ
բ) 13-ից մինչև 30 նստատեղով 40000 դրամ
գ) 30 և ավելի նստատեղով 60000 դրամ
3. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար`
ա) մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ 15000 դրամ
բ) 1,5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ 25000 դրամ
գ) 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ 40000 դրամ
դ) 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ 65000 դրամ
ե) 10-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ 80000 դրամ
զ) 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ 110000 դրամ
է) 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ 150000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել