Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀԿ-ի ավագանու թեկնածու Ելենա Փիլիպոսյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուների՝ պատահականության սկզբունքով: Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ-ի կողմից ավագանու թեկնածու Ելենա Փիլիպոսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1989 թվականի մարտի 3-ին Երևանում:
2005թ. ավարտել է Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը:
2010թ. ավարտել է ԳՀՍ «ՈՒրարտու համալսարանի» կլինիկական հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատը:
2012թ. ավարտել է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան:
2008-2009թթ. եղել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում կամավոր մանկավարժ:
2008-2010թթ. եղել ԳՀՍ «Ուրարտու» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը:
2009-2015թթ. հանդիսացել է «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության փոխնախագահը:

2011թ-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:
2012թ-ից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ:

2012թ-ից «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության նախագահ (2016թ-ից կազմակերպությունը «Եվրոպայի աշակերտների ասոցիացիայի» դիտորդ անդամ է):
2011-2012թթ. ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի առաջին գումարում, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2013-2017թթ. ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարում, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության քարտուղար:

2013թ-ից աշխատում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամում՝ որպես գործադիր տնօրենի օգնական:

Մասնակցել է տարբեր համաժողովների, դասընթացների և նախագծերի.
2011թ “Summer School on Bologna Beyond 2010: Role and Involvement of Students in the Process”, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ, ք. Ծաղկաձոր
2011թ “Training course on Project Management”, Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա, ՀՀ, ք. Երևան
2012-2013թթ “Youth Leadership School training”, ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտ, ՀՀ, ք. Երևան
2014թ “Seminar on “Political Management and Party Strategy””, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, ՀՀ, ք. Երևան
2014թ “Young CIS Parliamentarians Assembly, The Inter-parliamentary Assembly of Member Nations of the Commonwealth of Independent States (IPA CIS)”, ՌԴ, Սանկտ Պետերբուրգ
2015 թ. “2nd General Assembly”, Եվրոպայի աշակերտների ասոցիացիա, Ավստրիա, Վիեննա
2016թ. “3rd General Assembly”, Եվրոպայի աշակերտների ասոցիացիա, Բրյուսել, Բելգիա
2016թ-ից «Նեյրոլեզվաբանական ծրագրավորում», ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոն, ՀՀ, ք. Երևան

Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել