Փրկարարները երկու դի են գտել՝ Երևանում և Աշտարակում

Ապրիլի 23-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա․Խաչատրյան փողոցի թիվ 31/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1956 թ. ծնված Ռ. Դ.-ի դին:

Նույն օրը ժամը 21:53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի դուռը փակ է և բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և շքամուտքում՝ բազմոցի վրա, հայտնաբերել 1940 թ. ծնված Ա. Մ.-ի դին:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել